Saturday, 04 07 2026
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի

Լողավազանը դանակահարելու փոխարեն դանակի հարվածները հասցրել է եղբորը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Արտաշես Բ.-ի գործի դատական քննությունը:

57-ամյա Արտաշեսը մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արտաշեսի հարազատ եղբայրն է: Նրանց, ինչպես նաև նրանց երրորդ եղբոր ընտանիքները ապրում են նույն բակի տարբեր տներում: Սեր և համերաշխություն կարող էր տիրել այդ ավանդական բակում, բայց իրականությունն այն է, որ նույն բակում ապրող, արդեն ոչ երիտասարդական տարիքում գտնվող եղբայրներից մեկն ամբաստանյալի աթոռին է, մյուսը՝ տուժողի:

Տուժած եղբայրը դատական նախորդ նիստերից մեկի ժամանակ արցունք է թափել՝ ամբաստանյալ եղբոր համար սրտացավորեն՝ «վա՜յ, ախպեր ջան» է ասել, բայց հետո, չսպասելով դատական քննության ավարտին ու եղբոր վերաբերյալ դատական ակտի կայացմանը, մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:

Ամբաստանյալ Արտաշեսը եղբայրներից ավագն է: Նա ասաց, թե իրենց հայրն ու մայրը չարչարվել, տուն են կառուցել, որ իրենց զավակները տուն ունենան, ինքն էլ, որպես ավագ երեխա, օգնել է նրանց ուժերը ներածի չափով: Հիմա, երբ ծնողները չկան, ինքը եղբայրների համար ծնողի տեղ պիտի որ լիներ, բայց իր «բարի խորհուրդները» միշտ չէ, որ լսում են…

Դատարանը պետք է լսեր ամբաստանյալի ցուցմունքը: Նախագահողը բացատրեց ամբաստանյալի իրավունքը՝ ցուցմունք-տալու-չտալու վերաբերյալ, ապա հարցրեց՝ ցանկանո՞ւմ է Արտաշեսը ցուցմունք տալ:

Արտաշեսը երկար մտածեց, կմկմաց, չկողմնորոշվեց ու պատասխանեց. «Սովորական»: Հետո ասաց, թե ցուցմունք չի տալու, ապա, ի վերջո, ցուցմունք տվեց:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 1-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում իրենց տան բակում, մանկական լողավազանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արտաշեսը դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է եղբորը ու ձախ դաստակի երկու մատների շրջանների կտրած վերքերի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով, որն ուղեկցվել է բարակ աղու գալարների արտանկումով, բարակ աղու գալարների և միջընդերքի բազմակի վնասումով, տարածուն շճաարյունային պերիտոնիտի ձևով եղբոր առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Դատարանում Արտաշես Բ.-ն ասաց, թե իրենք եղբայրներով շատ համերաշխ են եղել, մեկ-մեկ տուժող եղբայրն իր «բարի խորհուրդները» չի լսել, բայց հետո հասկացել է, որ ինքը ճիշտ էր, ընդունել է իր ավագությունը:

Դեպքի օրը, ըստ ամբաստանյալի, ինքն օգնել է տունը կապիտալ նորոգող եղբորը: Այդ օրը եղբոր տանը «ստյաժկա» են արել: Հետո հաց են կերել այնտեղ: Ինքն ընդհանրապես չի խմում, ճիշտ է, մեկ-մեկ «պիվա» առնում է: Եղբայրը կարող է մի բաժակ խմած լինել, ինքը չգիտի:

Դեպքի օրից երեք օր առաջ եղբայրը իր տան մոտ մանկական ռետինե լողավազան է դրել: Մեջն էլ ջուր է միացրել, որն անընդհատ հոսել է: Այդ լողավազանը նախ փակել է ճանապարհը, հետո՝ ջուրն անընդհատ հոսել է, այդ հանգամանքներն իրեն անընդհատ զայրացրել են: Ինքը լողավազանը տեղադրելու օրից պահանջել է, որ եղբայրը լողավազանը հեռացնի: Բայց եղբայրն իրեն չի լսել:

Եվ դեպքի օրը, երբ ինքը նորից պահանջել է լողավազանը հեռացնել, իսկ եղբայրը չի հեռացրել, ինքը զայրացել է, գնացել է տուն, վերցրել է խոհանոցային դանակը և շարժվել է դեպի լողավազանը, որ դանակով պատռի այն ու դեն գցի: Ահա այդ պահից սկսած՝ այլևս ոչինչ չի հիշում, իր գիտակցությունը մթագնել է: Գիտակցությունը «հետ է եկել» այն պահին, երբ ինքը տեսել է, որ եղբայրը արյունոտ որովայնով պառկած է լողավազանի մոտ, հավաքվել են նրա որդին, կինը: Իր աչքի առաջ է եղբոր վնասվածքը՝ որովայնի շրջանում, երևացել են աղիքները…

Ինքը սկսել է անկանոն դեսուդեն գնալ, ասել է՝ վա՜յ, էս ի՞նչ պատահեց, էս ո՞նց պատահեց: Ինքը չի պատկերացրել, թե ինչպես կարող էր լողավազանի փոխարեն եղբորը վնասել: Դա պատահականության, անզգուշության արդյունք է, ոչ թե եղբորը ծանր վնաս հասցնելու դիտավորություն:

Ինքը եղբորը ծանր վնասելու դիտավորություն «ծնված օրից» չի ունեցել: Իրենց ծնողները իրենց այդպես չեն դաստիարակել, ինքն էն մարդը չէր, որ եղբորը դանակով հարվածեր:

«Չգիտեմ՝ ինչպես է եղել, կարող է՝ Աստծու կամքն էր, կամ՝ մի ուրիշ բան… Երբ ոստիկանները եկան, ես նրանց ասում էի՝ տարեք ինձ գնդակահարեք, ես ո՞նց կարող էի եղբորս խփել… Երբ ոստիկանություն տարան, ես մտածում էի՝ ախպերս արդեն չկա…»:

Դանակահարված եղբորը անմիջապես տարել են հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է: Իսկ այդ ժամանակ Արտաշեսը հրաժարվել է պաշտպան ունենալուց և իր ձեռքով գրել է առաջին ցուցմունքը՝ բոլորովին այլ կերպ նկարագրելով տեղի ունեցածը:

Նախաքննական առաջին ցուցմունքում, որը հրապարակվեց դատարանում, Արտաշեսը գրել է, որ իր և տուժած եղբոր հարաբերությունները եղել են շատ վատ: Եղբայրը տարիներ շարունակ ծաղրուծանակի է ենթարկել իրեն, նույնիսկ մի քանի անգամ ծեծել է: Դեպքի օրը եղբոր տանը նորոգում էր կատարվում, իսկ ինքը գործ էր անում իր տանը:

Երեկոյան դուրս է եկել տնից, գրկել է ութ ամսական թոռնուհուն ու սկսել է սիրել: Եղբայրը նույնպես բակում էր, նա «սովորականի պես» հայհոյել է իրեն, իր ամբողջ ընտանիքին, նույնիսկ ութ ամսական աղջնակին: Ինքը չի դիմացել, զայրացել ու պատասխան հայհոյանք է տվել: Եղբայրը մոտեցել է, բռունցքով հարվածել է իր մարմնին ու գլխին: Ինքը այլևս չի դիմացել եղբոր վարքագծին, մտել է տուն, վերցրել է խոհանոցային դանակը և դուրս է եկել՝ եղբորը վնաս տալու, ցավ պատճառելու մտադրությամբ:

Եղբայրը, իր ձեռքին դանակը տեսնելով, փախել է: Ինքը գնացել է նրա հետևից: Եղբոր ոտքը սայթաքել է, նա ընկել է մանկական լողավազանը, վեր է կացել:

Այդ ժամանակ, երբ իրենք դեմ-դիմաց կանգնած էին, ինքը դանակով մեկ հարված է հասցրել եղբոր որովայնի շրջանին…

Ինքը չի ցանկացել նրան սպանել, եթե ցանկանար, մի քանի անգամ կխփեր, դրա հնարավորությունն ուներ, կամ միանգամից սրտին կհարվածեր… Բայց ինքը միայն ցանկացել է եղբորը ցավ պատճառել…

Անմիջապես մոտեցել է եղբոր որդին, բաժանել է իրենց, ասել է. «Հերիք էլավ, բոլ էլավ, անընդհատ կռվում եք…»:

Ինքը գնացել է տուն, փոխել է շորերը, սպասել է ոստիկաններին: Ներկայացրել է դանակը:

Դանակի երկարությունը, ըստ արձանագրության՝ 33 սմ, շեղբի երկարությունը՝ 20 սմ, իսկ շեղբի լայնությունը 4 սմ էր…

Այս ցուցմունքի վերաբերյալ ամբաստանյալ Արտաշեսը հակասական պատասխաններ տվեց: Նախ ասաց, թե քննիչը իր ասած մի «նշույլը պատկերազարդել, ծաղկազարդել է»:

Հետո ասաց, թե ինքը հնարագետ մարդ է, հենց ինքը ամեն բան հորինել է, «վեպ է գրել», մի յուրօրինակ «Սամվել»: Այդ պատմավեպն ինքը շատ լավ գիտի: Ինքը «գրել է իր վեպը», որ ուրիշների հետ նման բան չպատահի…

Ամբաստանյալը պնդեց, որ ինքը եղբորը դիտավորյալ չի դանակահարել, դանակը տնից վերցրել է միայն լողավազանը վնասելու նպատակով:

Նախաքննության ընթացքում դատաբժշկական փորձաքննություն է կատարվել Արտաշեսի նկատմամբ: Նա փորձագետին ներկայացրել է նույնը, ինչ՝ նախաքննական առաջին ցուցմունքում: Հայտնել է, թե նախ եղբայրն է իր վրա հարձակվել ու բռունցքով խփել իր մարմնին: Արտաշեսի մարմնին ու ձեռքերին եղել են վնասվածքներ՝ բութ առարկայով հասցված:

Նախաքննության կեսից է ի հայտ եկել, որ Արտաշեսը հիվանդ է էպիլեպսիայով: Նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար հանձնաժողովային դատահոգեբուժական փորձաքննություն: Փորձագետները զրուցել են Արտաշեսի հետ, արձանագրել, որ նա երկար է խոսում, կարևորում է մանրուքները, կենտրոնանում դրանց վրա ու ամեն կերպ ջանում է ցույց տալ, թե ինչ լավն է ինքը, և ինչ վատն է եղել եղբայրը, անշնորհակալ: Նա ասել է, թե ինքը եղբորը դանակահարել է նրա կողմից տարիներ շարունակ ծաղրի, արհամարհանքի ենթարկվելու արդյունքում:

Դատարանում ևս ամբաստանյալը խոսում էր երկար, տրված հարցին պատասխանելու ընթացքում շեղվում էր, հիշում բազմաթիվ կողմնակի մանրուքներ՝ կենտրոնում պահելով իր արած լավություններն ու բարի գործերը:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Արտաշես Բ.-ն ունի էպիլեպսիա, բայց հիվանդությունն այն աստիճանի չէ, որ նրան զրկի իր արարքներն ու գործողությունները հասկանալու, դրանք ղեկավարելու, դրանց հետևանքները գիտակցելու հնարավորությունից: Փորձաքննությամբ Արտաշես Բ.-ն ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Խորհուրդ է տրվել, որ պատիժ կրելու դեպքում նա գտնվի նյարդահոգեբույժի հսկողության տակ: Ներկայումս էլ նա բժշկական հսկողության տակ է:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Վ. Ծառուկյանը հայտարարեց, որ խախտվել է իր պաշտպանյալի պաշտպանական իրավունքը. նա անառողջ է, նախաքննական մարմինը հենց սկզբից, թեկուզ՝ իր նախաձեռնությամբ, դա չի պարզել, Արտաշեսին չի ապահովել պաշտպանով, ինչ անենք, որ վերջինս ցուցմունք տալուց առաջ հրաժարվել էր պաշտպանից:

Մեղադրող Ռ. Երիցյանը նշեց, որ Արտաշեսի հիվանդության մասին դիմում ստացվել է նախաքննության կեսին, այդ ժամանակ էլ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Նախաքննության կեսից էլ Արտաշեսին հանրային պաշտպան է տրամադրվել, որովհետև ինքը՝ Արտաշեսն է պաշտպան ունենալու ցանկություն հայտնել: Նախաքննության սկզբում որևէ տեղեկություն չի ստացվել, որ մեղադրյալը հիվանդ է:

Մեղադրողն ասաց, թե միջնորդելու է, որ դատարանում հարցաքննվի դատաբժիշկը, ով տուժողի դատաբժշկական փորձաքննությունն է կատարել: Հարցերը վերաբերելու են տուժողին վնասվածքի պատճառման հնարավոր մեխանիզմին:

Բայց դատաքննությունը լրացնելու միջնորդություններին դատարանը կանդրադառնա հաջորդ դատական նիստի ժամանակ՝ հունիսի 5-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում