Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծիք է հայտնել Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղների հետևանքների հաղթահարմանն ուղղված Վրաստանի իշխանությունների ջանքերի վերաբերյալ:
Ինչպես նա հայտարարել է լրագրողներին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, աղետի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքը շարունակելու փոխարեն, զբաղված է շահարկումներով:
«Իհարկե, պետք է մանրամասն հետազոտվեն աղետի բոլոր պատճառները: Բայց առայժմ ինձ համար հայտնի է միայն, որ տարերային աղետներն աշխարհով մեկ տեղի են ունենում, իսկ իշխանությունների աշխատանքը գնահատվում է նման սուր խնդիրներին արագ և արդյունավետ արձագանքելով»,- նշել է Սաակաշվիլին:








































