Համայն վրաց կաթողիկոս Իլյա Երկրորդը նորից է արձագանքել Վրաստանում տեղի ունեցած տարերային աղետին: Նրա խոսքով՝ դա քննություն էր վրաց ժողավրդի համար, ժողովուրդն այն հաղթահարեց արժանապատվորեն:
«Մեզ պատուհասած իրադարձությունը մի անգամ էլ է փաստում, որ Աստված է կառավարում աշխարհը, նա է ուղարկում փորձություն և ուրախություն: Ես նախկինում էլ եմ մեջբերել արևելյան այն իմաստությունը, որ «ուրախություն, դու սկիզբն ես տխրության, և տխրություն, դու սկիզբն ես ուրախության»: Այդպիսին է տխրության և ուրախության փոփոխականությունը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ մարդը, ինչպես և մարդկությունը պետք է պատրաստ լինի ուրախության և տխրության:
Նրա խոսքերով՝ այս փորձության մեջ հայրենիքի հանդեպ հսկայական սեր դրսևորեցին նաև արտասահմանում ապրող վրացիները, ովքեր խնդրի հաղթահարման գործում արեցին ամեն ինչ:









































