Լիոնի «Օլիմպիկ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարող է տեղափոխվել Անգլիա, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի` Ֆրանսիայի 2014/15 թթ. մրցաշրջանի ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Միշել Օլան նշել էր հարձակվողի տրանսֆերային արժեքը, որը կազմում էր 50 մլն եվրո:








































