Կալիֆոռնիայում սերֆերները ռեկորդ են սահմանել` միևնույն տախտակի վրա գտնվող մարդկանց քանակով, հաղորդում է Associated Press-ը: Հատուկ կառուցված 13 մետրանոց տախտակի վրա 66 մարդ է տեղավորվել:
Սերֆինգիստներն ալիքների վրա են մնացել 12 վայրկյան` Գինեսի նոր ռեկորդ սահմանելով:
Հավելենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել է Ավստրալիայում, երբ 47 սերֆերներ 10 վայրկյանում «սանձահարել են» ալիքները:









































