«Անադոլու»-ն տեղեկացնում է, որ Թուրքական Կարմիր մահիկի աշխատակիցները մթերք են բաժանել իրաքյան Քիրքուք քաղաքում կառուցվող շենքերից մեկում ապաստանած արաբ ընտանիքներին:
Իրաքում Կարմիր մահիկի ներկայացուցիչը հայտարարել է, որ օգնությունը կշարունակվի տրամադրվել սուրբ ամսվա՝ Ռամազանի ողջ ընթացքում: Նրա խոսքով՝ օգնություն կտրամադրվի պատերազմից բոլոր տուժածներին՝ անկախ կրոնից, լեզվից և ռասայից:
Իր հերթին, Իրաքյան թուրքմենների ճակատի ղեկավար և Քիրքուքի պատգամավոր Արշաթ Սավլիխին հայտարարել է, որ Կարմիր մահիկը և Թուրքական իշխանությանը կից արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը օգնություն են ցույց տալիս նաև Իրաքի հյուսիսի և հարավի բնակիչներին, ինչը վկայում է երկրի բոլոր բնակիչների նկատմամբ չտարբերակված մոտեցման մասին:
Նա նաև հույս է հայտնել, որ հարևան մյուս երկրները նույնպես օգնության ձեռք կմեկնեն:











































