Իրանի Հարավային Խորասան գավառում գտնվող թռչնաբուծական ֆերման ոչնչացրել է իր բոլոր թչուններին այն բանից հետո, երբ տարածաշրջանում «թռչնագրիպի» դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը` վկայակոչելով Իրանի հավի ֆերմերների ասոցիացիայի քարտուղար Մուհամադ Յուսեֆիին:
Նրա խոսքերով` հիվանդությունը տարածաշրջան է բերվել Պակիստանից, ուժգին քամիների միջոցով:
Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, անասանաբուժական կազմակերպությունը հետևում է դրությանը և կկանխի շուկաներում հիվանդության տարածումը:
Նշվում է նաև, որ թռչնագրիպի դեպքեր են արձանագրվել նաև հյուսիսային Մազանդարան գավառում:









































