Բացի այն, որ դերասան Ջորջ Քլունիի կինը` փաստաբան Ամալ Ալամուդինը, նորաձևության կուռք է համարվում, նա նաև ունի ինտելեկտի բարձր մակարդակ, գրում է 7days.ru կայքը:
«Ամեն դեպքում, կասկածներ այն մասին, որ իմ կինը խելքով ինձ գերազանցում է, ես չունեմ: Եվ ես սարսափելի գոհ եմ: Միթե վատ է ինքդ քեզ շրջապատել քեզանից առվելի խելացի մարդկանցով: Իմ կարծիքով, ուղղակի գերազանց է: Առավել ևս, որ ցանկացած կարգի ինտելեկտուալ զրույցում Ամալը միշտ հաղթում է: Ինձ համար հաղթելու միակ տարբերակը ձեռնամարտն է»,- ասել է դերասանը:
«Միայն մտածեք` նրա աշխատանքը վերաբերում է իրական խնդիրներին և նրանից են կախված մարդկանց ճակատագրերը: Հսկայական պատասխանատվություն է: Դրա հետ համեմատած` այն, ինչով ես զբաղվում եմ, դատարկ բան է: Եվ ես հպարտանում եմ նրանով, թե ինչպես է կինս հաղթահարում ճնշումը, որը նման գործունեության ոլորտում անխուսափելի է: Իսկ որքան տպավորիչ տեսք ունի Ամալը թիկնոցով, ուղղակի անհավանական է»,- ընդգծել է Քլունին:











































