«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը նշել է, որ կատալոնական ակումբը մեծ ներուժ ունի:
«Հնարավոր չէ հոգնել հաղթանակներից: Ցանկանում ենք ավելի մեծ նվաճումների հանսել: Մեր թիմը շատ երիտասարդ է, որտեղ ընդգրկված են հզոր ֆուտբոլիստներ: Կարող ենք «Ոսկե հեթ-տրիկ» ձևակերպել ամեն տարի: Անպարտելի թիմեր, իհարկե, չեն լինում: Բայց մենք մեծ ներուժ ունենք»,- El Pais-ը մեջբերում է Բուսկետսի խոսքերը:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում Լուիս Էնրիկեի սաները «Ոսկե հեթ-տրիկ» ձևակերպեցին` դառնալով Իսպանիայի չեմպիոն, նվաճելով երկրի գավաթն ու Չեմպիոնների լիգայի գավաթը:









































