Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը դարձյալ հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ստևան Յովետիչի ծառայություններով:
Նշվում է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն ֆուտբոլիստի գործակալի հետ` տրանսֆերային գործարքի իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով:
Հավելենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտեր»-ը:








































