Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Հայաստանցիներն այսօր ավելի շատ ցնցված են Ժաննա Ֆրիսկեի մահով, քան Քըրքորյանի

Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում վախճանված ամերիկահայ միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահը Հայաստանում կորստի մթնոլորտ չառաջացրեց։ Առ այսօր պարզ չէ, թե ով է ՀՀ-ից մասնակցելու նրա հուղարկավորությանը։ Մեկը, ով Հայաստանի նորանկախ պատմության մեջ այդքան մեծ ներդրումներ է արել, ինչու չարժանացավ համարժեք գնահատանքի իշխանությունների կողմից և նրա հիշատակին նվիրված որևէ միջոցառում չկազմակերպվեց։ Արդյոք նման վարքով ՀՀ իշխանությունը չի՞ նսեմացնում նաև ՀՀ ազգային հերոսի ինստիտուտը, երբ ազգային հերոսի մահվան փաստն, ըստ էության, անտարբերության են մատնում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը, անդրադառնալով խնդրին, նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ով է եղել Քըրքորյանը, ինչ կյանք է անցել՝ սկսած երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական օդաչուից, վերջացրած ԱՄՆ ամենահայտնի միլիարդատերերից մեկով։

«Հայ ժողովուրդը մինչ օրս չի ունեցել զավակ, որը նման մեծ քաղաքա-տնտեսական ադդեցություն է ունեցել ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև աշխարհում։ Եվ այն հարցը, թե ով է մասնակցելու կամ չի մասնակցելու Հայաստանի կառավարությունից Քըրքորյանի հուղարկավորման արարողությանը, կարևորություն կարող է ունենալ միայն մեր իշխանավորների համար»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է հայաստանցիներին, Բագրատ Առաքելյանի կարծիքով, ճնշող մեծամասնության համար Քըրքորյանի ներդրումները, ֆինանսական և ոչ միայն, գրեթե հայտնի չեն։ Իսկ այն բանից հետո, երբ մեծ բարերարը, հասկանալով, որ իր հայաստանյան ներդրումների մի մասը թալանվում է, խզեց իր հարաբերությունները հայ իշխանավորների հետ և դադարեցրեց իր ծրագրերը Հայաստանում, այդ մասին կենտրոնական լրատվամիջոցներում լռում էին։

«Բացի դրանից, Քըրքորյանն առաջին հերթին գործի մարդ էր և իր արածը երբեք չէր գովազդում։ Ցավալի է, բայց հայաստանցիներն այսօր ավելի շատ ցնցված են Ժաննա Ֆրիսկեի մահով, քան Քըրքորյանի։ Իսկ եթե դիտարկենք մեր կառավարության վերաբերմունքը մեր ազգային հերոսների հանդեպ, ապա ես ուզում եմ հիշեցնել վերջերս տեղի ունեցած Ժիրայր Սեֆիլյանի և Պավել Մանուկյանի ձերբակալումները։ Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ շատերը հասկանում են մեր այս կորուստը և կուզենային իրենց վերաբերմունքը հայտնել մեծն հայ բարերարին, բայց, ցավոք, այսօր պարզապես համացանցային կայքերից բացի՝ ուրիշ հարթակ չունեն հրապարակախոսելու համար։ Իսկ այն, ինչ որ կա, անպայման մաղվում է։ Դրա ապացույցն է էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված բողոքի ալիքի լուսաբանումը, որը կենտրոնական հեռուստաալիքներով գրեթե չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում