Բրիտանացի պարաշյուտիստը օդում փրկել է իր գործընկերոջը, որի պարաշյուտը չի բացվել: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Whitehaven Festival ավիաշոուի ընթացքում՝ Անգլիայի հյուսիս-արևմուտքում: Մեծ Բրիտանիայի զինված ուժերի երկու ներկայացուցիչներ մասնակցել են ցուցադրական ելույթներին: Թռչելուց հետո նրանցից մեկի պարաշյուտը չի բացվել, սակայն նրա գործընկերը կարողացել է նրան բռնել օդում:
Կազմակերպիչները հայտնել են, որ երկու զինծառայողներն էլ կարողացել են խուսափել վնասվածքներից: Նրանք հստակեցրել են, որ նման դեպքերը մշակվում են մարզումների ժամանակ: Ղեկավարությունը տվյալ պահին պարզում է պարաշյուտի չբացվելու պատճառները:




































