Համացանցում հայտնաբերվել է վեբ-կայք՝ Չարլսթոն քաղաքի եկեղեցու հրաձիգ Դիլան Ռուֆի տասնյակ լուսանկարնեով և ռասիստական հայտարարությամբ։ Վերջինս ձերբակալվել է աֆրիկական եկեղեցում 9 մարդու սպանության կասկածանքով՝ հաղորդում է New York Times-ը:
Պարբերականը նշում է, որ դոմենը գրանցվել է այս տարվա փետրվարին՝ Դիլան Ռուֆ մարդու անունով, սակայն այնտեղ գրառումներ կատարող անձը անհայտ է:
«Ես ընտրություն չունեմ: Ես ի վիճակի չեմ գետտո գնալ միայնակ և պայքարել: Ես ընտրել եմ Չարլսթոնը, որովհետև դա պատմական քաղաք է, և միաժամանակ սևերի և սպիտակների հարաբերությունն այստեղ ամենաբարձր գործակիցն ուներ»,- մեջբերվում է կայքի գրառումներից մեկը:
Կայքում հրապարակված լուսանկարներում Ռուֆը կեցվածք է ընդունել ստրուկների մոմե արձանների հետ, ինչպես նաև ատրճանակով: Բոլոր լուսանկարներում միայն մի մարդ է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 21-ամյա սպիտակամորթ ամերիկացի Դիլան Ռուֆը սպանել է 9 աֆրոամերիկացիների ռասայական ատելության հողի վրա: ԱՄՆ արդարադատության նախարարությունը այդ հանցագործությունը համարում է ահաբեկչական ակտ:









































