Գյումրիի Վարդանանց հրապարակում այս պահին շարունակվում է բողոքի ցույցը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, որը մեկնարկել էր դեռևս ժամը 18-ին:
Ակցիայի կազմակերպիչները Վարդանանց հրապարակում էին հավաքվել «Ոչ հոսանքի թանկացմանը», «Չենք վճարելու» և այլ բովանդակությամբ պաստառներով:
Ներկա պահին ելույթներով հանդես են գալիս ակցիայի կազմակերպիչները` քննադատելով էլեկտրաէներգիայի թանկացումն ու հավաքված բավականին մարդաշատ ցույցի մասնակիցներին և ողջ ժողովրդին կոչ անելով չվճարել ու չհարստացնել ՀԷՑ-ին և Եվգենի Բիբինին:









































