Աշխարհում փախստականների և վերաբնակների թիվը այսօր աճում է օրական գրեթե 43 հազար մարդով: Դրան նպաստել են հակամարտությունները Սիրիայում, Իրաքում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Նիգերիայում, ինչպես նաև Ուկրաինայում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան՝ փոխանցում է ria.ru-ն:
Միաժամանակ բոլոր երկարաձգվող հակամարտությունները մնացել են չկարգավորված, իսկ փախստականների թիվը, ովքեր կարողացել են վերադառնալ իրենց տները, անցյալ տարի եղել է վերջին 30 տարվա մեջ ամենափոքը: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամբողջ աշխարհի կառավարություններին ապաստան տրամադրել և պաշտպանել նրանց, ովքեր հակամարտությունների պատճառով զրկվել են ամեն ինչից:









































