Ամերիկացի հետազոտողների խումբը ստեղծել է BRETT ռոբոտ, որը հանձնարարությունները կատարելիս կարող է սովորել սեփական սխալների վրա՝ հաղորդում է S2-ը:
PR2 մոդելի ռոբոտի գլխավոր առանձնահատկությունը սեփական շարժումները շտկելն է և հանձնարարություններ կատարելը:
Հանձնարարությունները հաջողությամբ կատարելու դեպքում ռոբոտը հիշում է շարժումները, որոնց շնորհիվ հաջողությունների է հասնում:











































