ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռասիզմն անվանել է ամերիկյան հասարակության հիվանդություն և կոչ է արել խստացնել զենքի կրման մասին օրենքները՝ կապված Չարլսթոնի եկեղեցում սևամորթ ծխականների սպանության հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Համաձայն նախագահի ելույթի՝ անհրաժեշտ է բարեփոխել օրենսդրությունը զենքի տիրապետման ու կրման մասով։
Օբամայի խոսքով՝ յուրաքանչյուր երկրում կան բռնության հակված անձինք, ատելությամբ լցված անձինք և հոգեպես անհավասարակշիռ մարդիկ։ Տարբերությունն այն է, որ ամեն երկիր չէ, որ հեղեղված է հեշտ հասանելի ատրճանակներով։ Այդ իսկ պատճառով այլ զարգացած երկրներում չի դիտվում սպանությունների նման մակարդակ։




































