LG 2015 հեռուստացույցների արտադրական գծի մեջ մտնում են SUPER ULTRA HD և ULTRA HD, ինչպես նաև ավելի հասանելի Full HD մոդելները: Բոլոր հեռուստացույցները աշխատում են նորացված webOS 2.0 պլատֆորմում: Այս մասին հայտնում է hi-tech.ua-ը:
Այսպես՝ SUPER ULTRA HD և ULTRA HD հեռուստացույցները առանձնանում են IPS մատրիցով: Նրանց մեջ աշխատում է ColorPrime նոր տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս մեծացնել գունային դիապազոնը 20 տոկոսով: LG հեռուստացույցներում օգտագործվում է ձայնային ULTRA Surround համակարգը, որի շնորհիվ ձայնային հոսքը բաշխվում է բարձրախոսների միջև և ստեղծվում է տարածական հնչողության տպավորություն:











































