LifeNews-ի ձեռքի տակ է հայտնվել հարբած վարորդի` պետավտոտեսուչների վրա դաժան հարձակման տեսագրությունը հենց պարեկային մեքենայում: Սպանդի արդյունքում պարանոցին մահացու վերքերից զոհվել է իրավապահներից մեկը, երկրորդի կյանքի համար բժիշկները պայքարում են:
Ալթայի Խալկովյե գյուղում իրավապահները շարքային ստուգումների համար կանգնեցրել են BA3-2106 ավտոմեքենան, սակայն վարորդը հարբած է եղել և իրեն ագրեսիվ է պահել: Հարձակման արդյունքում զոհվել է ՆԳՆ աշխատակից, 33-ամյա Ալեքսանդր Լյամկինը:
Ժապավենում երևում է` ինչպես են երկու իրավապահները խախտման մասին արձանագրություն կազմում: Այդ ժամանակ տղամարդը դանդաղորեն հանում է որսորդական դանակը և հարվածներ հասցնում Լյամկինին, ապա նրա գործընկեր Ռոման Պոլնիկովին:
Պոլնիկովին հաջողվել է թաքնվել ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի ավտոմեքենայում:
Լյամկինին սպանելուց հետո հանցագործը ցանկացել է հաշվեհարդար տեսնել Պոլնիկովի հետ, սակայն նրան օգնության է հասել անձնակազմը, որը և ձերբակալել է 38-ամյա տղամարդուն:












































