Անգլիական «Լիվերպուլ»-ը դեռ չի հրաժարվել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիի տրանսֆերը գնելու մտքից, տեղեկացնում է անգլիական The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի` «արքայական ակումբ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը համաձայնվել է բաց թողնել 25-ամյա իսպանացուն, քանի որ վերջինիս չի տրամադրվելու բավարար խաղային ժամանակ:
Հաղորդվում է, որ «կարմիրներ»-ն Իլյարամենդիի տրանսֆերի համար առաջարկում են 20 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Իլյարամենդին «Ռեալ»-ի կազմում հանդես է գալիս 2013 թվականից:









































