Թբիլիսիում դեռահասների խումբը որոշել է կատակել քաղաքի բնակիչների հետ՝ դինամիկներով միացնելով վագրի ձայնը: «Նովոստի Գրուզիա»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի ՆԳՆ մամլո կենտրոնի ղեկավար Նինո Գիորգոբիանին գրել է Facebook-ում:
«Տեղեկություն է ստացվել Պալիաշվիլի փողոցից, որ իրենք վագրի մռնչոց են լսում: Դեպքի վայր է ժամանել պարեկային ծառայությունը: Եվ ի՞նչ է պարզվել: Դեռահասները հեռախոսով ձայնագրել են վագրի մռնչոցն ու բաց պատուհանից դինամիկներով միացրել ձայնագրությունը»,- նշել է Գիորգոբիանին:
Նրա խոսքով՝ երեխաները ծնողների հետ ոստիկանություն են կանչվել:
Վրաստանի մայրաքաղաքին հունիսի 14-ին պատուհասած ջրհեղեղի հետևանքով 19 մարդ է զոհվել, մի քանի հոգի անհետ կորած է:




































