Cassini տիեզերական զոնդով ստացված տեղեկության շնորհիվ Լոնդոնի Համալսարանական քոլեջի աստղաֆիզիկոսները կարողացել են հասկանալ այն մեխանիզմները, որոնց միջոցով Տիտանի մթնոլորտից ամեն օր մոտ 7 տոննա նիտրիլ և ածխաջրածիններ են արտանետվում: Այս մասին հայտնում է Svopi-ն:
Գիտնականների խոսքով՝ այդ գազերը դառնում են օդային հոսքեր՝ նման նրանց, որոնք առաջանում են Երկրի վրա բևեռային շրջաններում:
Աստղաֆիզիկոսների խոսքով՝ Տիտանի մթնոլորտը մեծապես նման է երկրայինին՝ թեև ճնշումն այնտեղ մոտ 50%-ով բարձր է: Դրա մակերևույթը բաղկացած է քարե ապարից, որի վրա գետեր և ծովեր կան, այնտեղ երբեմն նաև անձրևներ են տեղում:



































