Դանիացի մասնագետ Միկայել Լաուդրուպը կարող է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 1989-1994թթ։
AFP-ի փոխանցմամբ՝ Լաուդրուպին կարող է առաջարկվել ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, եթե ակումբի նախագահական ընտրություններում հաղթի Ժոան Լապորտան։ Ակումբի նախկին նախագահը նոր նախագահի հիմնական թեկնածուներից է։
Լաուդրուպը լքել է քաթարական «Լեխվի» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա հավակնում է նաև Դանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին։







































