Լոնդոնի «Արսենալ»-ի լեգենդար հարձակվող Թիերի Անրին, ով ներկայումս Sky Sports-ում կատարում է փորձագետի աշխատանք, կարծում է, որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը թիմի հաջողության բանալին է։
«Եթե երկրպագում եք «Արսենալ»-ին, ուրեմն վաղուց էիք սպասում, որ թիմում նման ֆուտբոլիստ կհայտնվի։ Ալեքսիս Սանչեսն «Արսենալ»-ի հաջողության բանալին է։ Տեսեք, թե ինչ նա արեց գավաթի խաղարկության եզրափակչում և մրցաշրջանում ընդհանրապես։
Բոլորը ցանկանում են էլի ու էլի նրա կատարմամբ գլուխգործոցներ տեսնել։ Դա ուղղակի անհավանական է։ Նա ֆուտբոլիստ է, ով ի զորու է փոխել խաղի ելքը։
Ինձ շատ է դուր գալիս նրա խաղը։ Նա խաղում է սրտով, իսկ երկրպագուները սիրում են դա»,- Անրիի խոսքերը մեջբերում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը։









































