Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը մեկ օրում իրաքյան երեք նահանգներում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի ավելի քան 120 գրոհայինների, ինչպես նաև նրանց տեխնիկան և տեղակայման կետերը։ Այս մասին հայտնում է արաբական «Ալ-Մանար» հեռուստաալիքը։
«Անվտանգության ուժերն ավիացիայի աջակցությամբ ոչնչացրել են 124 գրոհայինների, ավերել նրանց 4 որջեր, ոչնչացրել 8 միավոր մարտական տեխնիկա Անբար, Քիրկուկ և Սալահ ադ-Դին նահանգներում»,- հայտնում է հեռուստաալիքը։
Համաձայն հայտարարության՝ ավիահարվածների արդյունքում Էր-Ռամադիում ավերվել է ԴԱԻՇ-ի շարիաթական դատարանի շենքը, ինչպես նաև Անբարի Հուսայբա շրջանում խոշոր ֆաբրիկա, որը արմատականների կողմից օգտագործվել է որպես զենքի և զինամթերքի պահեստ։









































