Saturday, 04 05 2024
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում

Րաֆֆի Հովհաննիսյանն իր պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հիշեցրեց, որ ուղիղ 5 տարի է անցել 2008 թ. Մարտի 1-ից, հենց այդ օրն էր, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տանկերով օկուպացրին ՀՀ մայրաքաղաք Երևանը, հենց այդ օրն էր, որ նրանք հասկացան, թե ինչ ուժ է ՀՀ քաղաքացու ազատասիրությունը: Ուստի, նրա կարծիքով, ժողովրդի այդ ուժը կասեցնելու համար ստիպված գործի դրեցին բանակը: «Բայց բանակը չէր, որ կանգնեցրեց մեզ, այլ սերը. մենք այնքան էինք սիրում մեր քաղաքը, որ չէինք կարող պայքարել նրա փողոցներում, այնքան ենք սիրում մեր բանակը, որ չէինք կարող պայքարել նրա դեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հորդորեց ծափահարել Մարտի մեկի զոհերի ծափեր հիշատակին՝ նշելով, որ նրանք զոհվեցին, որ պայքարելու, ապրելու շանս ունենա ՀՀ հպարտ քաղաքացին:

«Այն, ինչ տեղի ունեցավ 2013 թ. փետրվարի 18-ի ընտրութուններում, հարգանքի մեծ տուրք էր 2008 թ. Մարտի մեկին: Ժողովուրդն, ի հեճուկս կանխատեսումների, չունեցավ Մարտի մեկի հույսը, չնայած Սերժ Սարգսյանի ուժերը ուղղված էին նրան, որ Մարտի մեկն արմատախխիլ անի, գիտեր, թե վերջին 5 տարիներին կերտել է լրիվ ուրիշ, նոր Հայաստանի Հանրապետություն:

Սերժ Սարգսյանն իր նախորդի տխրադեմ շարունակողն է: Ապացույցն է համալսարանում տեղի ունեցածը, երբ ռեկտորի ՀՀԿ-ական օգնականը մարտի է կանչում «ախալքալաքցիների զորքին»: Սա ամոթալի փաստ է: Սերժ Սարգսյանը փորձում է կիրառել «բաժանիր, որ տիրես» մաքիավելիական սկզբունքը: Սակայն թույլ չենք տալու դա կիրառել՝ սա մեր հայրենիքն է ու վերջ: Ես երևանցի եմ նույնքան, որքան ղարաբաղցի, ղարաբաղցի եմ նույնքան, որքան ախալքալաքցի և որպես ախալքալաքցի ասում եմ, որ չեք կարող մեզ հանել մեր ժողովրդի դեմ:

ՀՀ ժողովուրդը երբեք չի պայքարել մեկը մյուսի դեմ, այլ պայքարել է բռնության, ապօրինության, ամենաթողության դեմ: Սա պայքար է հանուն հայ ժողովրդի միասնականության, որը նշանակում է օրենքի հավասարություն»,- նշեց իր ելույթում Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ գալիս է միասնության, ժողովրդի, հաղթանակի ժամանակը և ժողովուրդը եկել է հաղթանակի ետևից: Նրա հավաստիացմամբ՝ բանակն ու ժողովուրդը այլևս երբեք չեն կանգնելու դեմ առ դեմ, ոստիկանությունն ու ժողովուրդը այլևս չեն դիրքավորվելու իրար դեմ, բանակը, ոստիկանությունը, ժողովուրդը կանգնելու են կողք կողքի և կերտելու են ազատ ու երջանիկ Հայաստան:

«Հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ և ուրիշ ոչինչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գործչի համոզմամբ՝ ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պետք է պաշտոնը ստանձնի ապրիլի 9-ին և ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ դա դե յուրե հաստատվի: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինքը ոչ մի պայմանով, ոչ մի պարագայում չի հավակնում և չի լինի այդ նոր իշխանության կազմում, որ որևէ մեկն անգամ առիթ չունենա Ազատության հրապարակի ոգեղեն պայքարը ներկայացնել, որպես աթոռակռիվ:

Ուստի իր ելույթի վերջում ՀԱԿ պատգամավորը կոչ արեց ապրիլի 9-ին գնալ իր ընտրության հետևից ու հաստատել իր նախագահին: Նա ելույթն ավարտեց իր ավանդական խոսքերով. «Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում