Friday, 05 06 2026
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

Ադրբեջանական իշխանությունների ու ընդդիմության երկխոսությունն անխուսափելի է. ԵԱՀԿ

Ադրբեջանական Salam News կայքի փոխանցմամբ, Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ալի Բիլգե Ջանկորելն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական իշխանություններն ու ընդդիմությունը պետք է երկխոսության գնան` նկատի ունենալով ապրիլի 17-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքը.

«ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը արդարության և ժողովրդավարության կողմնակիցն է: Մենք ցանկանում ենք, որ բողոքի ցույցերի ժամանակ այլևս ձերբակալություններ չլինեն: Մենք անխուսափելի ենք համարում իշխանությունների ու ընդդիմության միջև երկխոսությունը:

Շատ կարևոր է, որ դա կայանա, և կողմերի համար ընդունելի որոշումներ գտնվեն: Դրա համար էլ պետք է խուսափել ակցիաների ժամանակ բռնության կիրառումից: Դա իշխանություններին ոչինչ չի տա:

Ադրբեջանում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները խոսքի ազատության ապահովման համար: Կողմերը պետք է երկխոսության միջոցով վճռեն, թե ինչպես կարելի է հասնել դրան: Այդպիսի հարցերը պետք է հանդիսանան ոչ թե հակամարտության, այլ` երկխոսության թեմա:

Չի կարելի հաշվի առնել միայն կողմերից մեկի դիրքորոշումը: Ընդհանուր մոտեցումը պետք է համաձայնեցված լինի երկու կողմի հայացքների հիման վրա: ԵԱՀԿ-ն մշտապես պատրաստ է նմանատիպ երկխոսություններ կազմակերպելուն»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմությունը պլանավորել էր ապրիլի 17-ին հանրահավաք անցկացնել «Նարիմանով» կինոթատրոնի առջևի հրապարակում: Սակայն Բաքվի իշխանությունները դա մերժել են` փոխարենն առաջարկելով Բիբիեյբատեի ավտոդպրոցի հրապարակը:

Ընդդիմության կարծիքով, դա հավասարազոր է մերժման, քանի որ օրենքով սահմանված կարգով հանրահավաքի անցկացման տեղն ու ժամկետը որոշում է դրա կազմակերպիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում