Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմինիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հյուրընկալվեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալասարանում:
Պրոֆեսորադասախոսական կազմի եւ ՀՊՄՀ ուսանողների համար ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Մոցարտի թիվ 40 Սիմֆոնիան: Համերգի ընթացքում երիտասարդ երգչուհի Հասմիկ Թորոսյանի կատարմամբ հնչեց նաեւ Մոցարտի «Ալելուա» ստեղծագործությունը:
Վերջում Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը դահլիճում ներկա բոլոր Շուշանիկների համար կատարեց հայ ժամանակակից կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը:
Ուսանողների բուռն ընդունելության եւ դրսեւորած հետաքրքրության արդյունքում Էդվարդ Թոփչյանը ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին խոստացավ դասական երաժշտության համերգները հայկական պետական մանկավարժական համալսարանում դարձնել ավանդական:










































