Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

ԼՂ վարչապետը խոստովանում է՝ վարձակալած հողերից շահույթ է ստանում. «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը հաստատում է, որ մի քանի համայնքներում հողեր է վարձակալում՝ եկամուտ ստանալու համար:

«Ազատության» փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Հարությունյանը պնդել է՝ տարածքները վարձակալում է դեռ 1997 թվականից, երբ դրանք պետության պահուստային ֆոնդի մեջ էին մտնում, իսկ 2005-ին Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո իր գործընկերներն են կառավարել դրանք:

«Նրանք այդ իրավունքը ունեն, իմ կողմից տրված է, կառավարվում է նրանց կողմից, ստանում եմ ամեն տարի շահույթ, չեմ թաքցնում, շահույթի մի մասը ուղղում եմ իմ ընտանիքին, մեծ մասը այլ ծրագրերին: Մի մասը մնում է, իհարկե, հետագա ներդրումները իրականացնելու համար», – ասել է Ղարաբաղի վարչապետը։

2014 թվականին ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ վարչապետն անցած տարում ավելի քան 107 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, սակայն հայտնի չէ՝ այդ գումարի որ մասն է Հարությունյանը ստացել հողատարածքների վարձակալությունից:

Հարությունյանի կարողությունների ու, մասնավորապես, վարձակալած հողատարածքների հարցը քննարկման թեմա դարձավ, երբ ընդդիմադիր Հայկ Խանումյանը խորհրդարանում հարց է բարձրացրել՝ գյուղացին ինչպե՞ս կարող է իր տնտեսությունը զարգացնել, երբ, օրինակ, Ուղտասարում տասնյակ հեկտար տարածքներ վարձակալության են տրված վարչապետին: Ի պատասխան Արայիկ Հարությունյանը պնդել է՝ ինքը Ուղտասարում համայնքային հողեր չի վարձակալում, իր ունեցածը պահուստային ֆոնդի հողերն են:

«Իմ և իմ ընտանիքի կողմից չկա վարձակալված հող՝ այդ տարածքում: Եթե կան մարդիկ, որոնք վարձակալել են, վարձակալել են մեր օրենսդրության պահանջներին համապատասխան, պահուստային հողերից, աճուրդային եղանակով, և նրանց արգելված չէ հող մշակել»,- հայտարարել էր վարչապետը:

Այնուհետև Խանումյանը հրապարակեց համայնքի ղեկավարի գրությունը, որտեղ արձանագրված է՝ իրականում Հարությունյանը վարձակալում է համայնքային նշանակության հողեր՝ ավելի քան 135 հեկտար: Այս գրության հրապարակումից հետո՝ այսօր արդեն վարչապետ Հարությունյանն ասաց, թե չի իմացել՝ երբ ու ինչ հանգամանքներում են 2010-ին, իր իսկ ղեկավարած կառավարության որոշմամբ, պահուստային հողերն անհատույց կերպով Ուղտասար համայնքին հանձնվել: Նա նույնիսկ խոստացավ այս հարցով ծառայողական քննություն անցկացնել:

«Արդեն ծառայողական քննություն եմ անցկացնելու, ինչո՞ւ, ինչո՞ւ են անում դա, դա էլ բացատրեմ․ տարբեր պաշտոնյաներ շահագրգռված են արհեստականորեն համայնքի բյուջեի եկամուտը ավելացնելու, որ վարձավճարը վճարվի համայնքի բյուջե, ոչ թե պետական պահուստային», – ասել է նա։

Պատգամավոր Հայկ Խանումյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե վարչապետի կողմից հողերի վարձակալման, ապա դրանք կառավարման հանձնելու մեջ որևէ օրինախախտում չկա։ Սակայն ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ համայնքային հողերը առաջնահերթ պետք է տրվեն համայնքի բնակիչներին ու խոշոր հողատերերի կողմից այս հողերի երկարաժամկետ վարձակալությունը պետք է բացառվի:

«Համայնքը հաճախ ունենում է ընդլայնվելու կարողություն, հաճախ գյուղացիները ցանկանում են ավելորդ հողատարածք վարձակալել իրենց եկամուտները ավելացնելու համար, սակայն հանդիպում են խոշոր հողատերերի կողմից երկարաժամկետ վարձակալության պայմանագրերի, ինչը թույլ չի տալիս համայնքային հողերը համայնքի բնակիչների միջև ավելի արդյունավետ բաժանել», – ասել է Խանումյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում