Հունիսի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը կհրապարակի վճիռը ԼՂ հակամարտությանն առնչվող «Մինաս Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի մամլո հաղորդագրությունում։
Վճիռը կհրապարակվի Ադրբեջանի կողմից առաջին Եվրոպական խաղերի անցկացման (հունիսի 12-28) և երկրում մարդու իրավունքներին առնչվող ագրեսիվ վիճակի նկատմամբ միջազգային մանրակրկիտ վերահսկողության ֆոնին։
Հունիսի 16-ին նաև Ներքին տեղահանվածների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Չալոկա Բեյանին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի իր ամենամյա զեկույցը։ Սպասվում է, որ նա մեկնաբանությամբ հանդես կգա ԼՂ հակամարտության վերաբերալ։