Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Կրկեսո՞ւմ եք որոշում մանդատի հարցը. դիմակները պատռվել են, քրեաօլիգարխիան մաքրվելու է
Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Համատարած ընտրակաշառքի քարտեզ ենք ներկայացրել ՍԴ. մեր պահանջը օբյեկտիվ է՝ տարբերվում է մյուսներից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Եվրահանձնաժողովի նախագահին Բաքվում ծանր բանակցություններ են սպասում
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
Շրջանառության մեջ է դրվել Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Վտանգը գիտակցել են, սակայն չեն հասկանում մասշտաբն ու խորությունը

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, լրագրողներին պատասխանել  է, թե, օրինակ, Սամվել Ալեքսանյանը կլինե՞ր հաջողակ գործարար, եթե չվայելեր Սերժ Սարգսյանի հովանավորությունը, պատասխանել է, որ Ալեքսանյանը միշտ էլ հաջողակ է եղել, նաև Ռոբերտ Քոչարյանից առաջ էլ: Այսինքն՝ Վաչե Գաբրիելյանը ըստ էության ակնարկել է, որ Սամվել Ալեքսանյանը Հայաստանի անկախության «ծնունդ» է:

Մեծ հաշվով, ուզենք թե ոչ, պետք է խոստովանենք, որ ինչպես անկախության ծնունդ են մեր ռազմական հաղթանակները Արցախյան պատերազմում, այնպես էլ անկախության ծնունդ են մեր խայտառակ պարտությունները խաղաղության ասպարեզում: Իսկ Սամվել Ալեքսանյանը, ըստ էության, այդ պարտությունների խորհրդանիշերից մեկն է, որովհետև եթե 21-րդ դարում մի երկրում թիվ մեկ մեծահարուստներից մեկը Սամվել Ալեքսանյանն է, կնշանակի՝ այդ երկիրն ունի լուրջ խնդիրներ ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլև, ըստ էության, քաղաքակրթական իմաստով:

Եվ այստեղ, ինչքան էլ տարօրինակ հնչի, Սամվել Ալեքսանյանն ինքը մեղք չունի, կամ նրա մեղքը գուցե թե այն է, որ ինքնակամ չի հրաժարվում այն հնարավորություններից, որ նրան ընձեռել են Հայաստանի իշխանությունները անկախությունից կամ խաղաղությունից ի վեր, իրենց կառուցած պետության, պետական ինստիտուտների բնույթի, քաղաքական համակարգի որակի, տնտեսական հարաբերությունների մշակույթի առումով:

Վաչե Գաբրիելյանն իհարկե փորձում է պաշտպանել Սերժ Սարգսյանին, նրա պատասխանատվությունը տարածել Ռոբերտ Քոչարյանի ու նրանից առաջ՝ Տեր-Պետրոսյանի վրա, և, ըստ էության, նա իրավացի է. ներկայիս համակարգը դրվել է պետության արմատներում և ամրացել, բյուրեղացել տարիների ընթացքում: Եվ այս առումով Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան եռյակը շղթայական պատասխանատվությամբ եռյակ է: Սակայն զուտ ներհամակարգային, չինովնիկական այս խնդրից զատ՝ խորքում, իհարկե, Գաբրիելյանը բարձրացնում է Հայաստանի պետական համակարգի քաղցկեղածին բնույթի խնդիրը:

Այդ խնդիրը մինչև այսօր սրվել էր հասարակության համար, դրա հետևանքով հասարակությունն էր կրում կորուստներ, զրկանքներ: Այսօր, սակայն, խնդիրը հասել է հենց համակարգին: Այսինքն՝ քաղցկեղը զարգացել է այնքան, որ սպառնում է օրգանիզմին, և փաստացի, ինքն էլ վերանալու է այդ օրգանիզմի հետ մեկտեղ:

Մարդկային օրգանիզմում քաղցկեղածին բջիջներն այդ ամենն իհարկե չեն գիտակցում և ավերում են օրգանիզմը որքան կարող են: Բայց պետական օրգանիզմում քաղցկեղածին բջիջները չեն կարող չգիտակցել, որ վերջ տալով, քայքայելով օրգանիզմը՝ ի վերջո կանգնել են նաև դրա հետ միասին վերանալու վտանգի առաջ:

Սրանով է այսօր պայմանավորվում Հայաստանում ներհամակարգային հարաբերությունների աստիճանական սրումը: Այսինքն՝ այստեղ զուտ ընտրական ցիկլի խնդիր չէ, քանի որ այդպիսի ցիկլեր Հայաստանում նախկինում էլ եղել են: Սակայն ներիշխանական իրողությունները, ներհամակարգային պայքարը երբեք չի դրսևորվել նման սրությամբ, որքան վերջին տարիներին: Բայց այստեղ կա մի մեծ թյուրիմացություն: Այդ բջիջները փորձում են գնալ ոչ թե իրենց բնույթը փոխելու, այսինքն՝ օրգանիզմը առողջացնելու ճանապարհով, այլ համարում են, որ եթե տարածք բացեն իրենց համար, ապա կփրկվեն: Այսինքն՝ կա վտանգի գիտակցումը, սակայն չկա մասշտաբի և խորության պատկերացումը, և ելքը փնտրվում է ներքին ռազբորկաների մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում