ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և «Միլան»-ը նախնական համաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Փարիզյան ակումբը պատրաստ է իրականացնել գործարքը և կարող է շուրջ 15 մլն եվրո պահանջել Զլատանի տրանսֆերի դիմաց:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Միլան»-ը 3-ամյա պայմանագիր էր առաջարկել Իբրահիմովիչին` տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձով:
«Ռոսսոներիներ»-ի կազմում հարձակվողը հանդես է եկել 2010-2012 թվականներին:









































