Համաշխարհային բանկը վատացրել է 2015-ին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ 3 տոկոսից 2.8 տոկոսի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բանկի՝ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցին։
Աճի դանդաղումը կապված է հումքի էժանացման հետ, հատկապես նավթի, որը հարվածել է արտահանողներին։ Երրորդ բացասական գործոնը ԱՄՆ-ում տոկոսադրույքների բարձրացումն է, որը կբարձրացնի վարկերի արժեքը զարգացող տնտեսությունների համար։
Բանկի գլխավոր տնտեսագետ Կաուշիկ Բասուն Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ անձնական կարծիք է հայտնել առ այն, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը չպետք է 2016-ից շուտ տոկոսադրույք բարձրացնի, որպեսզի գլոբալ աճի դանդաղում թույլ չտա։
Զարգացող երկրների համար կանխատեսումը 4.8 տոկոսից (կանխատեսումն արվել էր հունվարին) հասցվել է 4.4 տոկոսի։ Նկատելի անկում է սպասվում Բրազիլիայում և Ռուսաստանում։ Ամենաարագ աճող խոշոր տնտեսություն է համարվել Հնդկաստանը։ Աճը ենթադրաբար կկազմի 7.5 տոկոս։
Ամերիկյան տնտեսության աճի կանխատեսումը նույնպես նվազեցվել է։ Հունվարին կանխատեսված 3.2 տոկոսի փոխարեն սպասվում 2.7 տոկոս աճ։
2016 և 2017 թվականների համար գլոբալ կանխատեսումները մնում են անփոփոխ՝ համապատասխանաբար 3.3 և 3.2 տոկոս։




































