Քեթի Փերին դարձել է իտալական Moschino ապրանքանիշի նոր դեմքը: Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր բաժանորդներին՝ սոցցանցում տեղադրելով գովազդային արշավից իր առաջին լուսանկարը:
«Moschino-ի դեմքը»,- մակագրել է այն Փերին:
Լուսանկարում նա ցուցադրում է ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուից ոսկեգուն տոպ, սև կիսաշրջազգեստ, ջինսե բաճկոն և բիժուտերիաներ:













































