Ադրբեջանի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մոտ առողջության հետ կապված լուրջ խնդիրների են առաջացել, այդ մասին Turan գործակալությանը հայտնեց նրա դատապաշտպան Էլմար Սուլեյմանովը: Նրա խոսքերով՝ լրագրողի մոտ արյան ճնշման կտրուկ բարձրացում և իջեցում է դիտվում: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Սուլեյմանովը ասել է, որ լրագրողը չի բողոքում բանտարկության պայմաններից և իր նկատմամբ վերաբերմունքից, սակայն նա դժգոհ է հետաքննության ընթացքի ձգձգումից:
«Հայելի» թերթի մեկնաբան Միրկադիրովը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից վտարվելուց անմիջապես հետո: Նրան մեղադրել են պետական դավաճանության մեջ: Լրագրողը մերժում է մեղադրանքը:











































