Nestle ընկերության Maggi արագ պատրաստման լապշան արգելքից հետո դարձել է «մաքսանենգային» հիթ Դելիում: Այդ մասին հայտնում է Hindustan Times–ը: Այդպիսի լապշան երկար տարիներ ի վեր Հնդկաստանում եղել է սիրելի ուտելիքներից մեկը:
Ինչպես հայտնել է մի խանութի տեր, չնայած Nestle ընկերությունը հավաքել է իր արտադրանքը, սակայն Maggi-ի նկատմամբ պահանջարկը մնացել է:
Ինչպես ճշտում է The Telegraph-ը, անցյալ շաբաթ Nestle ընկերությունը հավաքել է իր արտադրանքը ամբողջ Հնդկաստանից, Իսկ Նյու Յորքի իշխանությունները այդ ապրանքի վրա դրել են 15-օրյա արգելք: Դա արվել է այն բանից հետո, երբ պարբերաբար հայտնվել է նրա թեստավորված խմբաքանակներում կապարի պարունակության բարձր քանակի մասին:









































