Սկանդալային հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտնի դիզայներ Գալինա Յուդաշկինայի և Պյոտր Մակսակովի դստեր հարսանիքին ներկայացել է նրբաճաշակ փետուրե զգեստով, գրում է MIGNews.com-ը:
Սակայն ավտոմեքենայից դուրս գալիս քամին մերկացրել է Քսենյայի կրծքերը, ինչն «արձանագրվել է» պապարացիների կողմից: Լուսանկարները տարածվել են համացանցում: Իսկ հնարամիտ Սոբչակը, իրեն չկորցնելով, իր միկրոբլոգում գրել է, որ բոլորովին էլ չի ամաչում «հարազատ հետույքի համար»:
Աստղը նշել է, որ «5-րդ կետն առավել պատշաճ տեսք ունի, քան պետությունը ղեկավարող առանձին անձինք»: Նա նաև խորհուրդ է տվել ամեն օր սպորտով զբաղվել, քանի որ դա առավել արդյունավետ կլինի, քան իր կրծքերին նայելը:






































