Թուրինի «Յուվենտուս»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Կառլոս Տևեսը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն, վստահեցնում է իսպանական AS-ը:
Ըստ աղբյուրի` արգենտինացին Մադրիդում տուն է գնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ընդգծել էր, որ կցանկանար 31-ամյա արգենտինացուն տեսնել «Ատլետիկո»-ում:
Հիշեցնենք, որ 2014/15 թթ մրցաշրջանում Տևեսը Թուրինի «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:









































