«Լանդշաֆտ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թ. մի շատ հիմնարար գաղափարի շուրջ. ստեղծել այգեշինական կենտրոն, որտեղ այգետերերը, այգեպանները, ոլորտի շինարարները կարող են մեկ հարկի տակ ձեռք բերել այգեշինական համալիր ծառայություններ գրասենյակից և այգին կառուցելու, խնամելու, ձևավորելու համար նյութեր ու ամենատարբեր պարագաներ գրասենյակին կից գործող վաճառասրահից:
Հպարտությամբ ենք նշում, որ կազմակերպության ստեղծումը մեծագույն խթան հանդիսացավ այգեշինական մշակույթի, ճաշակի և գիտելիքների զարգացմանը Հայաստանում:
Կարևորելով խորքային մոտեցումը ամեն գործում՝ մշտապես հետևում ենք առաջադեմ երկրներում այգեշինական ոլորտի նոր զարգացումներին և Հայաստան ներմուծում այգին կառուցելու նորագույն լուծումներ ու տեխնոլոգիաներ:
Վաճառասրահն մշտապես համալրվում է ոլորտում հայտնի բարձրակարգ, նորամուծական արտադրանքով: Արժեքավոր է այն, որ այգեշինական ծառայություններում օգտագործվող նյութերը ներկրվում են եվրոպական և ամերիկյան ոլորտի առաջատար արտադրողներից հենց «Լանդշաֆտ»-ի կողմից, ինչն էլ թույլ է տալիս մեզ ապահովել մատչելի գներ և վստահ տալ երաշխիքներ:
Ոլորտի զարգացման գործում մեր կարևորագույն ներդրումներից ենք համարում այն, որ մեր մասնագետները մշտապես պատրաստակամ են կիսել իրենց գիտելիքները թե՛ պատվիրատուների, և թե՛ ոլորտում գործող անհատ շինարարների հետ:











































