«Լավ է, որ 17 դրամով չի թանկանում, բայց ժողովրդի համար 7 դրամն էլ է շատ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացմանը:
Արդյոք Ռ. Հովսեփյանը չի՞ ցանկանում իր եղբորը՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին հորդորել ուսումնասիրել, թե ինչի արդյունքում է ՀԷՑ-ը կուտակել 250 միլիոն դոլար պարտքը. չէ՞ որ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը չէր բացառել, որ այդքան պարտքը կուտակվել է նաև ընկերությունում տեղի ունեցած գողության արդյունքում:
«Ես որպես պատգամավոր կարող եմ հորդորել, բայց կուտակված պարտքերի համար ինչ պետք է անեն»,- հակադարձում է պատգամավորը:




































