Իրանական IRINN պետական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Իրանի ու «վեցյակի» միջև «միջուկային» բանակցությունների ժամկետի երկարաձգման մասին:
Նրա խոսքերով՝ կողմերը մինչ այժմ աշխատում են, որպեսզի միջուկային համապարփակ համաձայնագրին հասնեն մինչև սահմանված ժամկետի ավարտը՝ հունիսի 30-ը: Աֆհամն ընդգծել է, որ Իրանը հնարավոր է համարում պլանավորված ժամկետում գործարքի կնքումը:
Այսօր Վիեննայում մեկնարկել է «վեցյակի» ու Իրանի միջև բանակցային հերթական փուլը:










































