Եգիպտական Սինայի թերակղզու օդանավակայանը, որը օգտագործվում է ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության ուժերի կողմից, գնդակոծվել է «Վիլայեթ Սինայ» եգիպտական խմբավորման գրոհայինների կողմից՝ փոխանցում է Sputnik գործակալությունը։
«Ահաբեկիչները հրթիռակոծման են ենթարկել օբյեկտը, զոհեր չկան»,- ասել է ռազմական աղբյուրը։
Նշվում է, որ «Վիլայեթ Սինայի» գրոհայինները հավատարմության երդում են տվել ԴԱԻՇ-ին։








































