Չինաստանում մանկավարժները օգտագործել են անօդաչուները, որպեսզի դիմորդներին խանգարեն քննությունների ընթացքում արտագրելուց: Այդ մասին հայտնում է The New York Times-ը:
Առաջին փորձնական մեկնարկը տեղի է ունեցել Խենան նահանգի Լոյան քաղաքում բուհ ընդունվողների ընդհանուր պետական քննությունների առաջին օրը: Մշակողների մտահղացմամբ՝ անօդաչուները պետք է որսան անսովոր ազդանշանները՝ ուղարկված դիմորդների էլեկտրոնային սարքավորումներից:
Ամեն անօդաչուն արժի տասնյակ հազարավոր դոլարներ: Այն կարող է բարձրանալ 500 մ, որն ապահովում է քաղաքի ամբողջ տարածքի ծածկումը և թույլ է տալիս ֆիքսել ազդանշանները, որոնք բարձրահարկ շենքերի պատճառով չեն կարողանում որսալ գետնի սարքավորումները:
Հունիսին չինական դպրոցների շրջանավարտները հանձնում են թեստավորված քննություններ: 2015 թ. թեստ է գրում ավելի քան 9 միլիոն դիմորդ:
Չինաստանի կրթության նախարարության տվյալներով՝ տվյալ պահին բացահայտվել է խաբեության 23 դեպք: Այն դիմորդները, ովքեր բռնվում են խախտումներ կատարելու մեջ, կարող են 3 տարով զրկվել քննություններին մասնակցելու իրավունքից:









































