Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում:
TMW-ի տեղեկությունների համաձայն` 33-ամյա իսպանացին տրանսֆերային առաջարկ է ստացել «Ֆեներբահչե»-ից:
Ներկայումս ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցում են ակումբի ղեկավարների հետ: Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուս»-ը:


































