Tuesday, 30 06 2026
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու և կատարված աշխատանքները գնահատելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում: Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ նախ այցելել է Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց, շրջել հարկաբաժիններում և գնահատել կրթօջախում իրականացված հիմնանորոգման աշխատանքները: Դեռևս 1949թ.-ին կառուցված մշակութային օջախն առաջին անգամ է ամբողջությամբ հիմնանորոգվել: Առանձնակի կարևորելով մշակութային օջախների նորոգմանն ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետևողական աշխատանքը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող միակ երաժշտական դպրոցը բոլորովին նոր հարմարություններով իր դռները կբացի սաների առջև: Քաղաքապետին զեկուցվել է, որ մինչ հիմնանորոգումը մշակութային օջախի դաշնամուրային, լարային, փողային և ազգային նվագարանների բաժիններ էին հաճախում 120 աշակերտ: Այսօր արդեն ակնկալվում է, որ սաների թիվը կհասնի շուրջ 150-ի։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ կրթամշակութային օջախների նորոգման ծրագիրը լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու մայրաքաղաքի բոլոր մշակութային օջախներում:

«Մայրաքաղաքի կրթամշակութային օջախների խնդիրների հետզհետե կարգավորումը մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում է, և այդ ուղղությամբ մենք վերջին տարիներին իրականացնում ենք նպատակային ծրագրեր: Մասնավորապես, Նորք-Մարաշի Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցի շենքը, որն ավելի քան 65 տարվա պատմություն ունի, երբևէ չէր հիմնանորոգվել: Եվ առաջնահերթության կարգով մենք նախորդ տարվա հիմնանորոգման ծրագրում ներառեցինք նաև այս կրթօջախը, որն, ինչպես տեսնում եք, այսօր ամբողջովին հիմնանորոգված է: Կրթօջախը շուտով կհանձնենք Նորք-Մարաշի բնակիչներին, որպեսզի երեխաները կարողանան արդեն լիարժեք երաժշտական կրթություն ստանալ: Նաև նշեմ, որ մեր խնդիրը ոչ միայն կրթօջախների վերանորոգումն ու հիմնանորոգումն է, այլև գույքի թարմացումը, այդ թվում նաև երաժշտական նոր գործիքների ձեռքբերումը: Եվ այդ ուղղությամբ նույնպես վերջին տարիներին մենք կոնկրետ աշխատանքներ ենք տանում: Մոտ ժամանակներս այս կրթօջախում ևս այդ խնդիրը կլուծենք, և այն լիարժեք կշահագործվի»,- ընդգծել է քաղաքապետը:

Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Երևանի թիվ 5 պոլիկլինիկա, շրջել ու ծանոթացել է իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքներին: Պատասխանատուները քաղաքապետին են փոխանցել բնակիչների գոհունակությունը՝ Երևանի քաղաքապետարանի «Աջակցություն բուժհիմնարկներին» ծրագրով համաբուժարանին տրամադրված նոր բուժսարքավորումների համար, որոնք, նրանց հավաստմամբ, էապես բարելավել են մատուցվող ծառայությունների որակը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները լինելու են շարունակական:

Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածք, ծանոթացել իրականացված ու ընթացող բարեկարգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում եկեղեցու հարակից տարածքը դարձել է հանգստի հարմարավետ գոտի՝ վարչական շրջանի բնակիչների համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում