Իտալիայի ընդդիմադիր «5 աստղ» շարժումը խորհրդարանի գերագույն պալատ է փոխանցել 200 հազար ստորագրություններ, որոնք հավաքվել են՝ հաջակցություն Իտալիայում եվրոյից հրաժարվելու մասին հանրաքվեի անցկացման։
Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, ծրագրվում է նման հանրաքվեի անցկացում տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին։
«5 աստղի» շարժումը, որը հիմնադրվել է հայտնի բլոգեր և նախկին կատակերգու Բեպե Գրիլոյի կողմից, վաղուց դեմ է հանդես գալիս միասնական եվրոպական արժույթին։







































