Տարեսկզբից ավելի քան 100 հազար ներգաղթյալ է Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ծովային ճանապարհով հասել Եվրոպա՝ Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության մամլո քարտուղար Լեոնարդ Դոյլը՝ փոխացնում RIA Novosti-ն։
«Մոտ 102 հազար ներգաղթյալ ծովային ճանապարհով են հասել։ Այդ թվերը փոքր-ինչ գերազանցում են 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները և արտացոլում Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից ծովային միգրացիայի աճ»,- ասել է նա։
Կազմակերպության տվյալներով՝ 54660 ներգաղթյալ Իտալիա են ժամանել Լիբիայից, մինչդեռ 46150 մարդ Թուրքիայի միջոցով Հունաստան է հասել։ Միայն հանգստյան օրերին՝ հունիսի 6-8-ը, Միջերկրական ծովում փրկվել է մոտ 7000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը Եվրոպա է ուղևորվում Էրիթրեայից, Սոմալիից, Նիգերիայից, Սիրիայից, Գամբիայից և Սենեգալից։









































