Մեծ Բրիտանիայի խորհրդարանական կոմիտեն քննադատել է երկրի պաշտպանության նախարարությանն այն բանի համար, որ վերջինս գումար է ծախսել անպետք սարքավորումների վրա, հաղորդում է BBC-ն:
Խորհրդարանականները ռազմական գերատեսչությանը կոչ են արել վաճառել 4.5 միլիոն դոլարի ունեցվածքը: Կոմիտեն զգուշացրել է, որ երբ Աֆղանստանից և Գերմանիայից վերադարձվի սպառազինումը, ապա Մեծ Բրիտանիայի պահեստներում դրա համար տեղ չի լինի:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն այժմ սահմանում է իր տրամադրության տակ գտնվող 710 միլիոն օբյեկտների աուդիտի նոր համակարգ: