Խոշորագույն եվրոպական HSBC բանկը հայտարարել է ողջ աշխարհում մոտ 25 հազար աշխատակիցների կրճատման մտադրության մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կրճատումները կատարվում են բիզնեսի եկամտաբերությունը բարձրացնելու բանկի ջանքերի շրջանակում։ Այսպիսով՝ բանկի աշխատակազմը կկրճատվի 7 տոկոսով։ Այժմ բանկի աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 266 հազար։
Շուրջ 8000 աշխատակիցներ կկրճատվեն բանկի բրիտանական մասնաճյուղերում։ Բացի այդ, HSBC-ն մտադիր է վաճառել իր անշահութաբեր մասնաճյուղերը Թուրքիայում և Բրազիլիայում։
HSBC-ն դիտարկում է նաև կենտրոնակայանը Լոնդոնից տեղափոխելու հարցը։ Որոշումը պետք է ընդունվի մինչև տարեվերջ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բանկը մտածում է Հոնկոնգ տեղափոխվելու մասին։












































