Պորտուգալիայի հավաքականի նախկին ավագ Լուիշ Ֆիգուն, ում ՖԻՖԱ-ի նախագի պաշտոնի հավակնորդներից մեկն են համարում, պատասխանել է Դիեգո Մարադոնայի քննադատությանը: Առաջիկա ընտրություններում հանրահայտ արգենտինացին սատարելու է Ալի բին Ալ Հուսեյնին և հայտարարել է, որ չի հավատում Ֆիգուի և ոչ մի խոսքին:
«Մարադոնան գերազանց ֆուտբոլիստ էր: Ցանկանում եմ հիշողությանս մեջ պահպանել այդ կերպարը: Բայց նրա հեռանալուց հետո ֆուտբոլը փոփոխությունների է ենթարկվել, և ինձ դուր չեն գալիս նրա դրսևորումները:
Այժմ Մարադոնան սխալ է պահում իրեն: Կան մարդիկ, ովքեր իսկական պոետ են, երբ լռում են և իրադարձություների կենտրոնում են, երբ քնած են»,- Daily Mail-ը մեջբերում է Ֆիգուի խոսքերը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը թափուր է Զեպ Բլատերի հրաժարականից հետո:









































